8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

ՕԵԿ նախագահ, ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի ունեցվածքն արգելանքի տակ է։ 8 անշարժ, 1020 շարժական գույքերը, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156 միլիոն դրամի իրավունքը ենթակա են բռնագանձման։ Այս մասին հայտարարել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ նշելով, որ գույքերը պատկանում են Ա․Բ․-ին։ Factor TV-ն Դատալեքսում հրապարակված գործի նյութերից տեղեկացավ, որ խոսքը ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի մասին է։

Արթուր Բաղդասարյանը քաղաքական ասպարեզում հայտնվեց 1990-ականների երկրորդ կեսին․ նա 1997 թվականին հիմնադրեց «Օրինաց երկիր» կուսակցությունը։ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա սատարում էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, որից հետո 2003-2006 թվականներին զբաղեցրեց ԱԺ նախագահի պաշտոնը։ 2006-ին տարաձայնությունների պատճառով ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց և կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո Բաղդասարյանը հայտարարեց ընդդիմադիր գործունեության մասին։ Նա 2008 թվականի նախագահական ընտրություններին ներկայացավ որպես ընդդիմադիր թեկնածու։ 

Քվեներով երրորդ տեղը զբաղեցրած Բաղդասարյանի քաղաքական գործունեությունից հատկապես հիշարժան է 2008-ի նրա կտրուկ շրջադարձը։ Ընդդիմադիր նախագահի թեկնածուն մարտի 1-ի արյունալի իրադարձություններից մեկ օր առաջ կոալիցիոն հուշագիր ստորագրեց Սերժ Սարգսյանի հետ։ Մի քանի ամիս անց՝ մայիսին, նշանակվեց ԱԽ քարտուղար։ Այդ պաշտոնում մնաց մինչև 2014 թվականը։

Օրերս Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարել էր, որ արգելանք է կիրառված Աբովյան փողոցում գտնվող և Բաղդասարյանի հետ փոխկապակցված անձին պատկանող ութ հարկանի շենքի վրա։ Այստեղ նախկինում ՕԵԿ գրասենյակն էր և Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը։ Այժմ այստեղ հյուրանոց է գործում։ Ենթադրվում է, որ կալանքի տակ հայտնված 1020 շարժական գույքը հենց այս հյուրանոցի գույքերն են։

Այս շենքից ոչ հեռու է կալանքի տակ հայտնված մյուս գույքը։ Խոսքը Հերացի փողոցում գտնվող կիսակառույց շինության մասին է, որը պետք է դառնար բնակելի շենք։

Արթուր Բաղդասարյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Բաղդասարյանը մեկ բնակարան ունի Թումանյան փողոցի շենքերից մեկում, ևս մեկը՝ Կոմիտասի պողոտայում։ Բայրոնի փողոցում էլ մեկ բնակարան ու ավտոհանգրվան է ենթակա բռնագանձման։ Միայն այս բնակարանի արժեքը 303 մլն դրամ է, իսկ ավտոկայանատեղիինը՝ 23 մլն դրամ։

Ըստ իրավապահների՝ Բաղդասարյանը 2022 թվականի արտադրության Մերսեդես Մայբախ ունի, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտների աղբյուրներով։ Բաղդասարյանից բռնագանձման է ենթակա նաև 1 մլրդ 59 մլն դրամ։ 

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանից պահանջվում է բռնագանձել 3 ընկերության 100% բաժնեմասը և մեկ ընկերության 5%-ը։ Այս ընկերությունների արժեքներն իրավապահները չեն նշել։

Թեմայի շուրջ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Արթուր Բաղդասարյանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Բաղդասարյանի կողմից հիմնադրված Հայաստանի եվրոպական համալսարանից փոխանցեցին, որ նա Հայաստանում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան