Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
Քաղաքականություն
11.11.2026 | 17:44
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։
Պատրիարքարանի հաղորդագրության համաձայն՝ Սինանյանը հայտնել է, որ Ստամբուլ իր առաջին այցի ժամանակ ցանկանում է ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնի հետ։
Իր հերթին, Հայոց պատրիարքը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելության համար։ Նա տեղեկություններ է փոխանցել պատրիարքական աթոռի, հայ համայնքի մասին, ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։

