Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի հավաքականների միջև Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումը կսպասարկեն իսրայելցի մրցավարներ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Խաղը գլխավոր մրցավար է նշանակվել Օրել Գրինֆելդը։ Եզրերում նրան կօգնեն Ռոյ Հասանն ու Իդան Յարկոնին, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Գալ Լեյբովիցը։
Օրել Գրինֆելդը սպասարկում է Իսրայելի առաջնության հանդիպումներ: Ընթացիկ մրցաշրջանում նա աշխատել է նաև Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղերում:
Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:00-ին: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:

