Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «շատ արդյունավետ» է որակել։ Նրա հայտարարությունը մեջբերում է Reuters գործակալությունը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուբիոյի խոսքով՝ դեռևս մեծ  աշխատանք կա կատարելու, այդ թվում՝ եռակողմ բանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների ներգրավման ուղղությամբ, որոնք ներկայում պաշտոնապես չեն մասնակցում դրանց։

Ռուբիոն գտնվում է Փարիզում, որտեղ անցկացվում է «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարների հանդիպումը։ Չորեքշաբթի առավոտյան նա հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։

Աբու Դաբիում անցկացվող եռակողմ բանակցություններում ԱՄՆ-ը ներկայացնում են Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ Ուկրաինայինը՝  արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Դա բանակցությունների շրջանակում,  առանձին անցկացված հանդիպում էր․ հիմնական հանդիպմանը եվրոպացի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Կրեմլը դեմ էր նրանց մասնակցությանը։

Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրվա արդյունքներով մասնակիցները պաշտոնական հայտարարություններ չեն արել։ Բանակցությունները կվերսկսվեն չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին։

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը պայմանավորվել են «մոտ ապագայում գերիների լայնածավալ փոխանակում» իրականացնել։ Այս մասին, հղում անելով Ուկրաինայի պատվիրակության աղբյուրներին, գրում է «Украинская правда»-ն։ Ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի պատվիրակությունները այս մասին տեղեկություններ չեն հայտնել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի