Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Երեքշաբթի Իսպանիայի հյուսիսում՝ Օվիեդո քաղաքում, պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները, գրում է Reuters-ը։

Ոստիկանները դեպքի վայր էին ժամանել՝ երկու ընտանիքների միջև տեղի ունեցած բռնի վեճին արձագանքելու նպատակով։ Վեճի ընթացքում  մի տղամարդ հրազենով վիրավորել է երիտասարդ կնոջը, հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կնոջ կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Ոստիկանության JUPOL արհմիությունը հայտարարության մեջ հայտնել է, որ զոհված ոստիկանը Ազգային ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանման աշխատակից էր, իսկ վիրավորված ոստիկանը՝ պայթուցիկ սարքերի վնասազերծման ստորաբաժանման անդամ։ Վերջինիս վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա կորցրել է մեկ ոտքը։

Արհմիության հաղորդմամբ՝ Օվիեդոյի ծայրամասում հրաձգության վայր ժամանած ոստիկանները շենքի մուտքի մոտ հայտնաբերել են ուսապարկ, որի մեջ պայթուցիկ սարք է եղել։ Այն պայթել է այն պահին, երբ ոստիկանները փորձել են պայուսակը հեռացնել շենքից՝ պայթուցիկը վնասազերծելու համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի