Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Ուկրաինան, ԱՄՆ-ը և Ռուսաստանն առաջին անգամ փետրվարից ի վեր վերսկսում են եռակողմ բանակցությունները՝ պատերազմն ավարտելու  համար։ Աբու Դաբիում հանդիպումները նախատեսված են երկու օր։ Զուգահեռաբար ուկրաինական պատվիրակությունը խորհրդակցություններ է անցկացնում  եվրոպացի գործընկերների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։

Միաժամանակ, ուկրաինական պատվիրակությունն Աբու Դաբիում աշխատանքը սկսել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին  տելեգրամի իր ալիքում գրել է ուկրաինական բանակցային թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Հանդիպմանը միացել են նաև ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Մենք կհամադրենք դիրքորոշումները և կհամակարգենք գործողությունները բանակցությունների հաջորդ փուլից առաջ։ Այնուհետև՝ եռակողմ ձևաչափ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ», -գրել է Ումերովը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կանցկացվեն Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ Եվրոպական պատվիրակությունը ներկա կլինի հանդիպումներին, սակայն անմիջականորեն չի մասնակցի բանակցություններին։

Ինչպես սպասվում է, բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։

Հավելենք, որ բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինը և Սերգեյ Ռյաբկովը, ԱԴԾ-ի օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը, ինչպես նաև Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի