Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Հասարակություն
09.11.2026 | 18:39
Նոյեմբերի 9-ին Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել։ 31-ամյա տղամարդը ներխուժել է եկեղեցու տարածք, դրսևորել ագրեսիվ վարքագիծ և վնասել գույքը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 16։54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի եկեղեցու տարածքում տղամարդը ագրեսիվ վարքագիծ է դրսևորում և վնասում գույքը։
Դեպքի վայր են մեկնել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։
Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը կոտրել է եկեղեցու գույքը՝ պատճառելով նյութական վնաս։
Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

