Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանի կարծիքով՝ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը քաղաքական բնույթ ունի և ուղղված է Ադրբեջանի պահանջների բավարարմանը։

Նա հայտարարեց, որ ընդդիմությունը դեմ է «ալիևյան» Սահմանադրությանը և մտադիր է կանխարգելել այդ գործընթացը։

«Ութ տարի օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխություն, որը ալիևյան պահանջից հետո վերափոխվեց նոր Սահմանադրության օրակարգի, գեթ մեկ հոդված այս իշխանությունը, ունենալով ձևավորված երկու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, մեր հանրությանը չի ներկայացրել»,- նշեց նա։

Մելոյանի խոսքով՝ Հայաստանի պատմության ընթացքում երբևէ չի եղել նման մեկուսի և ոչ թափանցիկ սահմանադրական բարեփոխումների գործընթաց։

«Մենք նման ծայրաստիճան մեկուսի, ոչ թափանցիկ, հանրությունից կտրված սահմանադրական բարեփոխումների գործընթաց երբեք չենք ունեցել մեր պատմության, մեր պետականության պատմության ընթացքում»,- հայտարարեց Մելոյանը։

Նրա գնահատմամբ՝ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ադրբեջանական պահանջ է, քանի որ 2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է։

«Այսօրվա Սահմանադրության փոփոխման, այսինքն՝ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը, ադրբեջանական օրակարգ է, որովհետև Ալիևը անթաքույց՝ 2024 թվականին արդեն հրապարակային հայտարարեց, որ Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, և դա խաղաղության պայմանագրի նախապայման է»,- ասաց Մելոյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեմ է այդ գործընթացին, քանի որ խնդիր ունի երաշխավորելու Հայաստանի խաղաղությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։

«Մենք, ի տարբերություն օրվա իշխանությանը, բնավ չենք մանիպուլացնում։ Պատահական չէ, որ ասում ենք, որ մենք դեմ ենք ալիևյան Սահմանադրությանը, և մենք խնդիր ունենք խաղաղ և ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետության երաշխավորման»,- նշեց նա։

Մելոյանը պնդեց, որ իշխանությունները որդեգրել են ծայրաստիճան զիջողական քաղաքականություն՝ բավարարելով Ադրբեջանի միակողմանի նախապայմաններն ու պահանջները։ Նրա համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխության պահանջը կատարելուց հետո անգամ չկա որևէ երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

«Հակառակը, եթե մենք չկանխարգելենք, եթե հաջողվի իրավախախտումներով, մանիպուլյացիաներով կյանքի կոչել էս օրակարգը, մենք ևս մեկ քայլ հեռանում ենք խաղաղության օրակարգից, որովհետև Ալիևին ստիպող էլ որևէ նախապայման չի լինում ստորագրելու արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթը»,- հայտարարեց նա։

Գոհար Մելոյանի խոսքով՝ խաղաղության նախաստորագրված փաստաթուղթն արդեն իսկ խախտվել է Ադրբեջանի կողմից։

«Խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը արդեն ադրբեջանական կողմը խախտել է, որովհետև կա չորրորդ հոդված, որը ասում է, որ կողմերը իրավունք չունեն միջամտելու միմյանց ներքին գործերին։ Իսկ Սահմանադրության փոփոխման օրակարգը ոչ այլ ինչ է, քան ներքին գործերի միջամտություն»,- պարզաբանեց Գոհար Մելոյանը։

Մելոյանը նաև տեղեկացրեց, որ «Միասնության» օրակարգի շրջանակում հանդիպում են ունեցել իրավական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ օրակարգը ներառում է չորս հիմնակետ, որոնցից մեկը Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրության ընդունման հարցն է։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սա ալիևյան Սահմանադրություն է, և խնդիր ունենք այն կանխարգելելու։ Եվ հստակ ուղերձով հանդիպումներ ենք ունենում, «Միասնության» օրակարգը բաց է բոլորի համար»,- հայտարարեց Մելոյանը։

Նա նշեց, որ նախաձեռնությանը միանալու բազմաթիվ արձագանքներ են ստացել՝ առանց նախապայմանների և մի կողմ դնելով քաղաքական ու հասարակական տարաձայնությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան