Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է

Լուրեր

09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
Բոլորը

Թաղման նպաստի վճարման կարգը նույնը թողնելու և նախագիծը չեղարկելու մասին որոշումը նշանակում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից  1000 դրամով չի բարձրանա կենսաթոշակը, ինչի մասին նախապես հայտարարվել էր։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

«Քանի որ, ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստները պետք է առավել թիրախային դառնային՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին, ինչը ենթադրում էր, որ այն բերելու էր բյուջետային միջոցների ազատման, որը նախատեսվում էր ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ թաղման նպաստի կարգի փոփոխությունները չեն կատարվում և նախագիծն ԱԺ չի ուղարկվելու, հետևաբար բյուջետային միջոցներ չեն ազատվելու և կենսաթոշակներին ուղղվող 500-1000 ավելացումները ևս չեն իրականացվելու։ Թաղման նպաստի վճարման կարգի փոփոխման նախագիծը դրվել էր հանրային քննարկման, այդ արձագանքները հաշվի առնելով՝ հանգել ենք նախագծի չեղարկման»,- մանրամասներ ներկայացրեց նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ թաղման նպաստի շահառուների շրջանակը սահմանափակելու և այն առավել հասցեական դարձնելու նախաձեռնությունը չեղարկվել է․ գործող կարգում որևէ փոփոխություն չի կատարվի։ Նախարարի խոսքով՝ հանրային քննարկման դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծը լայն արձագանք էր ստացել, ինչից հետո հարցը քննարկվել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

«Ուսումնասիրելով հանրային արձագանքները և քննարկումներ ունենալով ԱԺ մեր գործընկերների հետ՝ որոշում ենք կայացրել այդ մասով նախաձեռնությունն առաջ չտանել։ Այսինքն՝ որևէ փոփոխություն չի իրականացվի, և այն բոլոր քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով ստանում էին այդ նպաստը, կշարունակեն ստանալ»,- նշել էր նախարարը։

Թորոսյանը հավելել էր, որ հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի, և ոլորտում կպահպանվեն գործող իրավակարգավորումները։

 

Ռոզա Վարդանյան

Նկարը  գեներացված է արհեստական բանականության միջոցով