Նիկոլ Փաշինյանի վարչակազմը պետք է պատրաստ լինի առաջիկայում փողոցային պայքարի մարտահրավերին․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

Պարոն Հովհաննիսյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինչպիսի՞ Ազգային ժողով ձևավորվեց:

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լուծեին իշխանության ճգնաժամի հաղթահարման խնդիրը: Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ուներ մեծամասնություն: Այդ ճգնաժամը հաղթահարվեց,  բայց փոխարինվեց մեկ այլ՝ ընդդիմության ինստիտուտի ճգնաժամով: Սերժ Սարգսյանի համակարգից մնացած գլխավոր՝ կեղծ ընդդիմության արատը պահպանվեց, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր գոյության ընթացքում օգտագործվել է որպես իշխանության ազդեցությունն ընդդիմության վրա տարածելու, այլընտրանքի նպատակով: Մյուս կողմից էլ՝ իմ կողմից հարգված Էդմոն Մարուքյանը որքան էլ ասի, թե իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստանձնում է ընդդիմության առաքելությունը, այնուամենայնիվ, արժեհամակարգային ընդհանրությունները, որ կային «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և իրենց միջև, հո չգոլորշիացա՞ն:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե քաղաքականությունը տարանջատված լիներ բիզնեսից, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը կզբաղեցներ: Երկրորդ տեղում ԲՀԿն է:

– Եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, եթե Ընտրական օրենսգրքում հնարավոր լիներ փոփոխություններ անել, եթե ընդունված լիներ Կուսակցությունների մասին նոր օրենքը և հստակ տրվեր կուսակցության իրավաբանական ձևակերպումը, ապա այս արդյունքը չէինք ունենա, ՀՀԿ-ն էլ չէր ստանա 60 հազար ձայն: ՀՀԿ-ն այդ ձայները ստացավ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ, հակառակ պարագայում՝ կստանար զրո ձայն:

Արտախորհրդարանական ի՞նչ զարգացումներ կարող են լինել խորհրդարանական ընտրություններում պարտված, ինչպես նաև այդ ընտրություններին չմասնակցած ուժերի կողմից:

– ԱԺ-ում ընդդիմության ամլությունը բերելու է նրան, որ այդ բացը փորձ է արվելու լրացնել արտախորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարի միջոցով: Դա անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանի վարչակազմը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերին: Երբ ԱԺ-ում ընդդիմությունն իր կազմով ի վիճակի չէ ներկայացնել հասարակության բոլոր շերտերին հուզող խնդիրներն ու շահերը, եթե աղճատված է, այդ բացը լրացվում է փողոցի ակտիվացմամբ: Իսկ այս ընտրակարգի պատճառով մեր երկրում հնարավոր չէր անցկացնել նորմալ ընտրություններ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն իր առջև դնում է այդ խնդիրը՝ վերահսկողության տակ պահել ինչպես իշխանությունը, այդպես էլ փողոցը, բայց չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի: Եվ նա պետք է հոգեբանորեն պատրաստ լինի այդ մարտահրավերին, որը առաջիկայում, անշուշտ, լինելու է:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան