Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Հասարակություն
06.11.2026 | 20:13
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է։
Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ ամփոփված տվյալների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը, իսկ իրավաբան գիտնական անդամ՝ Վարազդատ Սուքիասյանը։
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։

