ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում է The Middle East Eye-ը։

Թուրքիան Թուրքմենստանից գազի մատակարարումներ սկսել էր 2025 թվականի մարտից՝ Իրանի ենթակառուցվածքներն օգտագործելու միջոցով տարեկան 1,3 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելու համաձայնագրի շրջանակում։

Թուրքական BOTAŞ գազային ընկերությունն այդ գործարքի շրջանակում ներմուծման լիցենզիա ուներ մինչև 2033 թվականը։

2025 թվականի հոկտեմբերին Աշխաբադը դադարեցրել էր գազի մատակարարումները՝ այն ժամանակ հայտարարելով, որ երկու երկրների միջև գործում էր կարճաժամկետ պայմանագիր, և որ ծավալների ու գների շուրջ համաձայնության բացակայության պայմաններում հնարավոր չէ գազ վաճառել Անկարային։

Այս տարվա սկզբին Բայրաքթարը հայտարարել էր, որ Իրանի տարածքով Թուրքմենստանից գազի ներկրումը կվերսկսվի, սակայն այդ ծրագրերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Այժմ նա բացահայտել է, որ իրական պատճառը փետրվարին սկսված ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն է եղել։

«Մենք դադարեցրել ենք մատակարարումները, քանի որ այս հարցում այս կամ այն կերպ ներգրավված էր OFAC-ը (ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը)»,- ասել է նա։

«Թեև մենք որևէ վճարում չէինք կատարում Իրանին, այնուամենայնիվ, Իրանի և ԱՄՆ-ի միջև իրավիճակը սրվել է»,-հավելել է նա։

Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան ունի «Տրանսատոլիական գազատարի» (TANAP) չօգտագործված թողունակություն և կարող է հեշտությամբ կրկնապատկել դեպի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։

Նա նշել է, որ Ադրբեջանի գազի պաշարներն աստիճանաբար սպառվում են, իսկ Թուրքմենստանի «առատ» գազային պաշարները կարող են դառնալ կենսունակ այլընտրանք՝ ինչպես եվրոպացի գործընկերների, այնպես էլ թուրքական շուկայի պահանջարկը բավարարելու համար։

Այնուամենայնիվ, ենթակառուցվածքային խնդիրները, այդ թվում՝ Կասպից ծովում բացառիկ տնտեսական գոտիների շուրջ վեճը, դժվարացնում են Թուրքմենստանն ու Ադրբեջանը միացնող գազատարի կառուցումը։

Թուրքիայի՝ Իրանի հետ կնքած գազային պայմանագրերի ժամկետը լրանում է նոյեմբերին, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք Անկարան պատրաստ է երկարաձգել դրանք։ Այս տարվա սկզբին Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի են խստացվել՝ ստիպելով տարածաշրջանի երկրներին միջոցներ ձեռնարկել իրանական ընկերությունների և ֆինանսական հատվածի դեմ։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի