Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ մինչև կիրակի կորոշի, թե ում հանձնարարի ձևավորել երկրի նոր կառավարությունը։ Խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունների ընթացքում 120 պատգամավորից 67-ն աջակցություն է հայտնել ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտին, մինչդեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգտին արտահայտվել է 46 պատգամավոր․գրում է Al Jazeera-ն։

Հերցոգն այս մասին հայտարարել է հինգշաբթի՝ Քնեսեթում ընտրված կուսակցությունների հետ երկարատև խորհրդակցություններից հետո։

Խորհրդակցությունների ավարտին հեռուստատեսային ելույթում Հերցոգը նշել է, որ թեև «խորհրդակցությունների արդյունքները կարող են հստակ թվալ», այնուամենայնիվ, քաղաքական դաշինքների միջև և հենց դրանց ներսում առկա են «փոխադարձ վետոներ», որոնք դժվարացնում են որոշել, թե ով ավելի մեծ հնարավորություն ունի խորհրդարանական կոալիցիա ձևավորելու։

Նա հայտնել է, որ  հանգստյան օրերին՝ ուրբաթ և շաբաթ օրերին, «անձնական հանդիպումներ կունենա կուսակցությունների որոշ առաջնորդների հետ», իսկ վերջնական ընտրությունը կկատարի կիրակի օրը։

Հոկտեմբերի 27-ին Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքում ո՛չ Նեթանյահուն, ո՛չ Այզենկոտը չեն կարողացել հստակ ճանապարհ ապահովել դեպի խորհրդարանական մեծամասնություն՝ երկրի նախագահ Հերցոգին կանգնեցնելով բարդ խնդրի առաջ՝ խորապես պառակտված երկրում կառավարության ձևավորման թեկնածու ընտրելու հարցում։

Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթի 120 տեղերից ստացել է 27-ը՝ ապահովելով ամենամեծ ներկայացվածությունը առանձին կուսակցությունների շրջանում։ Սակայն նրա գլխավորած կրոնական-ազգայնական կոալիցիան ընդհանուր առմամբ ստացել է ընդամենը 53 մանդատ։

Այզենկոտի գլխավորած չորս կուսակցություններից կազմված դաշինքը, որը միավորում է կենտրոնաձախից մինչև աջ քաղաքական ուժերի, ստացել է 48 մանդատ՝ չնայած նախընտրական հարցումներին, որոնք կանխատեսում էին լարված մրցակցություն։

Այզենկոտը, ինչպես և Նեթանյահուն, բացառել են արաբական կուսակցությունների մասնակցությամբ կառավարություն ձևավորելու հնարավորությունը։ Այդուհանդերձ, երկու արաբական կուսակցություններն էլ իրենց աջակցությունն են հայտնել Այզենկոտին՝ ապահովելով նրա համար խորհրդարանական պատգամավորների հստակ մեծամասնության աջակցությունը։

«Մենք ցանկանում ենք անել այն, ինչ նախկինում չենք արել՝ այս հանցավոր կառավարությունը հեռացնելու համար»,- Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է արաբական կուսակցությունների դաշինքը ներկայացնող «Միասնական ցուցակ» դաշինքի բարձրաստիճան անդամ Ահմադ Թիբին։

Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը հայտարարել է, որ նրա օգտին տրված 67 երաշխավորությունները 2015 թվականից ի վեր որևէ թեկնածուի ստացած ամենաբարձր ցուցանիշն են։ Կուսակցությունը Հերցոգին կոչ է արել «հնարավորինս շուտ» Այզենկոտին վստահել կառավարություն ձևավորելու մանդատը, որպեսզի նա կարողանա ազգային արտակարգ իրավիճակի կառավարություն կազմել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի