Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան նոյեմբերի 5-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ իր հետ կապվող Ueno բանկի փլուզման հետևանքով երկրում առաջացած ֆինանսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Բանկի շուրջ երեք միլիոն հաճախորդ զրկվել է սեփական հաշիվներից օգտվելու հնարավորությունից, իսկ մայրաքաղաք Ասունսիոնում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Նախագահի հրաժարականը հնչել է նրա նկատմամբ իմփիչմենթի գործընթացի մեկնարկի պայմաններում․ գրում է BBC-ին։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել ժողովրդից, եթե որևէ  պահի ձախողել եմ։ Իմ նպատակը երբեք չի եղել չարաշահել ձեր վստահությանը», – հայտարարել է նա սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։

Ճգնաժամը սկսվել է, երբ Ueno բանկը հայտնվել է անվճարունակության գործընթացում, և նրա բոլոր գործառնությունները սառեցվել են։ Պատգամավորները Պենյային մեղադրել են շահերի բախման և պաշտոնեական չարաշահումների մեջ։ Մինչև անցյալ տարի նախագահը բաժնեմաս է ունեցել բանկի սեփականատեր ընկերությունում։ Ինքը՝ Պենյան, հերքել է իր կողմից իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ պնդումները։

Նոյեմբերի 5-ին Պարագվայի Կոնգրեսի ստորին պալատը քվեարկել է նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու օգտին։ Նույն օրը խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել Պենյայի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև։

Պարագվայի օրենսդրությամբ՝ նախագահի հրաժարականը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Սակայն այդ հարցով հրավիրված արտահերթ նիստը հետաձգվել է՝ նախապատվությունը տալով իմփիչմենթի գործընթացի շարունակությանը։

Ուրբաթ՝ նոյեմբերի 6-ին, նախատեսված է Կոնգրեսի արտահերթ նիստ, որի ընթացքում նախագահը պետք է ներկայացնի իր պաշտպանական փաստարկները։

Պենյան X սոցիալական ցանցում հաստատել է, որ կմասնակցի Սենատում իմփիչմենթի գործընթացին՝ իր պաշտպանության իրավունքն իրականացնելու նպատակով։

«Ես կտրամադրեմ ինձնից պահանջվող տեղեկությունները։ Քաղաքացիներն արժանի են իմանալու ճշմարտությունը՝ առանց կոծկումների և առանց որևէ մեկի՝ օրենքից վեր լինելու»,- գրել է նա։

Ավելի վաղ Պենյան հայտարարել էր, որ հրաժարականի որոշումը կայացրել է երկրի կայունությունը, հասարակական խաղաղությունն ու ժողովրդավարական ինստիտուտները պաշտպանելու նպատակով։

Ueno բանկի տվյալներով՝ այն ունի շուրջ երեք միլիոն հաճախորդ, ինչը համարժեք է Պարագվայի չափահաս բնակչության մոտ 60 տոկոսին։

Բանկում պահվում էին նաև կենսաթոշակային և պետական այլ միջոցներ։ Դրա փլուզումից հետո միլիոնավոր մարդիկ զրկվել են իրենց հաշիվներին հասանելիությունից։

Պարագվայի Կենտրոնական բանկը վերահսկողության տակ է վերցրել ֆինանսական հաստատությունը։ Երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ՝ նախագահի հրաժարականի պահանջով։

Սանտյագո Պենյան Պարագվայի նախագահ էր ընտրվել 2023 թվականին՝ ներկայացնելով իշխող պահպանողական «Կոլորադո» կուսակցությունը։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի