Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին

Լուրեր

06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
Բոլորը

Հայաստանը փաստացի չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք որպես այդպիսին չկան, – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով Հայաստանի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների վիճակի վերաբերյալ հարցին։

«Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին», – պարզաբանել է Պեսկովը։

«Իսկապես, կանոնադրական փաստաթղթերով նախատեսված են որոշակի քայլեր, իսկ հետագա զարգացումներն արդեն կախված կլինեն նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ռուսաստանի  ԱԳ  փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել՝ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

 

Իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ էր արել հեռացնել Հայաստանին կազմակերպության կազմից։

ՀՀ վարչապետ Փաշինյանմ էլ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունի․ «Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։․․․ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի