ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը տեսազանգ է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Քննարկվել են հայկական բասկետբոլի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Խորխե Գարբախոսան բարձր է գնահատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական բասկետբոլում և իրականացվող աշխատանքները։
Արթուր Նազարյանը ներկայացրել է Հայաստանում դպրոցական և մանկապատանեկան բասկետբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների առաջիկա անելիքներն ու նպատակները։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում միջազգային մրցաշարերի կազմակերպմանը։ Մասնավորապես, Արթուր Նազարյանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ 2027 թվականին կրկին հյուրընկալելու Եվրոպայի տարիքային առաջնություններից մեկը։
Կողմերը կարևորել են ՀԲՖ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի միջև համագործակցության շարունակական զարգացումը:

