Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ընդդիմադիրները հավաքվել էին քննարկման Սամվել Կարապետյանի տանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ ուժերը միասնական հայտարարություն են ընդունել։

Միասնական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝
հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

1️⃣Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,

2️⃣Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,

3️⃣Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,

4️⃣Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»,- ասվում է հաղորդագրությունում։։

Հայտարարությանը միացել են՝

«Հայաստան» դաշինք

«Ուժեղ Հայաստան» դաշինք

«Հայաքվե»

«Ապրելու երկիր»

«Բարգավաճ Հայաստան»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ ազգային կոնգրես»

«Ժառանգություն»

«Միասին»

«Դեմոկրատական այլընտրանք»

«Նոր դարաշրջան»

«Միավորված հայեր»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին շուրջ 64,6 մլրդ դրամի վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման գործով 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

ՔԿ-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցավոր խումբը գործել է «Ս.Կ.» սկզբնատառերով անձի կազմակերպմամբ և ղեկավարմամբ։ Ըստ ամենայնի, խոսքը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի մասին է, որի բնակարանում այսօր խուզարկություններ են իրականացվել։ Սակայն Քննչական կոմիտեն հաղորդագրությունում նրա ինքնությունը պաշտոնապես չի բացահայտել։ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդման ենթարկվող անձանց ձերբակալելու վերաբերյալ։