Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը  նոյեմբերի 4-ին ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների վերաբերյալ ընդլայնման ամենամյա թարմացված միջոցառումների փաթեթն ու փաստաթղթերը,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ 

Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետևում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի արագությունը նախևառաջ կախված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների ընթացքից, ինչպես նաև տնտեսական մերձեցումից և անվտանգության ու պաշտպանության ոլորտներում կոնկրետ որոշումներից։

Բրյուսելի գնահատմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններում առանձնակի հաջողությունների են հասել չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Մոլդովան և Ուկրաինան։

Ինչպես ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այս երկրների համար Եվրամիությունը պատրաստել է ճանապարհային քարտեզներ՝ 2027 թվականի գործողությունների  ծրագրով։ Այս փաստաթղթերը պետք է հիմք դառնան Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հետագա բանակցությունների համար։ Մասնավորապես, խոսքը էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին է։

Ուկրաինան պետք է արագացնի բարեփոխումների տեմպը

Չնայած շարունակվող լայնածավալ պատերազմին՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինան կատարել է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգն արդյունավետ է գործում, իսկ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինները շարունակում են աշխատել անկախ։ Բրյուսելը Կիևին առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև իրականացնել ԵՄ-ի այն հանձնարարականները, որոնք վերաբերում են ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կառավարման բարեփոխումներին և երկրի ազգային փոքրամասնություններին։

Եվրահանձնաժողովն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Ուկրաինան պետք է արագացնի բարեփոխումների տեմպը՝ հասնելու իր հավակնոտ նպատակին՝ մինչև 2028 թվականի վերջ ավարտել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։

Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները փաստացի  դադարեցված են

Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Մոլդովան վերջին մեկ տարվա ընթացքում կատարել է Բրյուսելի բոլոր պայմանները՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու համար։

Բրյուսելի գնահատմամբ՝ երկրին հաջողվել է ակտիվացնել օրենսդրությունը ԵՄ իրավական նորմերին համապատասխանեցնելու գործընթացը, ինչպես նաև առաջընթաց գրանցել օրենքի գերակայության ամրապնդման հարցում։ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ Մոլդովան կկարողանա պահպանել բարեփոխումների իրականացման ներկայիս տեմպերը՝ ԵՄ-ի հետ բանակցությունները 2028 թվականի սկզբին ավարտելու «հավակնոտ, բայց իրագործելի նպատակի» համար։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը «փաստացի կասեցված է»։ Երկրի՝ թեկնածուի կարգավիճակը շարունակում է պահպանվել միայն ձևականորեն։

Բրյուսելի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները շարունակում են խաթարել ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և սահմանափակել քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունները։ Եվրահանձնաժողովը նախազգուշացնում է, որ եթե Վրաստանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը և չվերահաստատի հավատարմությունը «ԵՄ-ին անդամակցության գործընթացի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին», ապա երկիրը կկորցնի թեկնածուի կարգավիճակով պայմանավորված առավելությունները։

Այդուհանդերձ, Եվրահանձնաժողովն առանձին ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին»։

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի