Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության

Լուրեր

03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
Բոլորը

Ռուսական զորքերը լույս նոյեմբերի 3-ի գիշերը բալիստիկ հրթիռներով և կառավարվող ավիառումբերով հարված են հասցրել Խարկովին։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել բժշկական հաստատություն, գրում է Meduza-ն։

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հստակեցրել է, որ հարվածը հասցվել է Նեմիշլյանսկի շրջանում գտնվող բժշկական հաստատության մասնաշենքերը միացնող անցուղուն։

Խարկովի մարզային դատախազությունը հայտնում է, որ քննության տվյալներով՝ նոյեմբերի 3-ին՝ մոտավորապես ժամը 03:20-ին, Ռուսաստանի զինված ուժերը ավիահարված են հասցրել Խարկովի Նեմիշլյանսկի շրջանին։

Վնասվել են բուժհաստատության ճակատային հատվածն ու բաժանմունքներից մեկը, կոտրվել են պատուհանները։ Տուժել են նաև մեկ այլ բուժանմունք, լաբորատորիան և մոտակա 10 բազմաբնակարան շենքերի պատուհանները։

Տուժել է 73 մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի պացիենտներ, բուժաշխատողներ և հարակից շենքերի բնակիչներ։ 226 պացիենտի տարհանել են այլ բժշկական հաստատություններ։ Իրավապահները հայտնաբերել և առգրավել են զինամթերքի բեկորներ։ Նախնական տվյալներով՝ դրանք կարող են պատկանել ՖԱԲ-250 ավիառումբին։

Դնեպրին հարվածի հետևանքով 15 մարդ է տուժել, նրանցից երեքը ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի տներ և վարչական շենքեր։ Բացի այդ, ռուսական զինուժը հարվածել է նաև Կրիվոյ Ռոգի շրջանի ենթակառուցվածքներին։

Վիննիցայի մարզում էներգետիկ օբյեկտների և էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով բնակավայրերի մեծ մասը մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Ժիտոմիրի մարզում էլ ռուսական հարվածից հետո էներգետիկ ենթակառուցվածքներին՝ գրեթե 130 բնակավայր (ավելի քան 180 հազար բաժանորդ) զրկվել է էլեկտրականությունից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վիննիցայի մարզում հարված է հասցվել Լադիժինի ջերմաէլեկտրակայանին, Դնեպրոպետրովսկի մարզում՝ Կրիվոյ Ռոգի և Պրիդնեպրովսկի ջերմաէլեկտրակայաններին, Խարկովի մարզում՝ Խարկովի ջերմաէլեկտրակայանին, Զմիևսկայա և Լոսևո էլեկտրաենթակայաններին։ Օդեսայի մարզում, ըստ գերատեսչության, թիրախավորվել են Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները և երկու բեռնատար նավ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի