Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից

Լուրեր

03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
Բոլորը

Լույս նոյեմբերի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին։ Հարձակումից հետո ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել։ Astra-ի փոխանցմամբ՝ ականատեսների լուսանկարներում և տեսանյութերում երևում է առնվազն յոթ օջախ՝ հինգ խոշոր և երկու փոքր, գրում է Meduza-ն։

Յարոսլավլի  նահանգապետ Միխայիլ Եվրաևի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքը, երկու աշխատակից բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրա փոխանցմամբ՝ խոցված անօդաչու սարքերի բեկորներից վնասվել են մի քանի բազմաբնակարան և առանձնատների պատուհաններ, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Ռուս զինվորականները հետ են մղել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը։ «Ընդհանուր առմամբ՝ 124 անօդաչու սարք»,- հայտարարել է Միխայիլ Եվրաևը։

«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը հզորությամբ Ռուսաստանում հինգերորդն է։ Այն կարող է տարեկան վերամշակել մինչև 15 միլիոն տոննա նավթ։ Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ոչնչացրել են 856 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի