Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան – Կիպրոս հանդիպումը։
Տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում և վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Տոմսերը վաճառվում են հետևյալ գներով.
Արևելյան տրիբունա՝ 4,000-8,000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 12,000-16,000 դրամ
Հարավային տրիբունա՝ 1,000-5,000 դրամ
Հյուսիսային տրիբունա՝ 1,000-5,000 դրամ
«Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Կիպրոս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,- նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:

