Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են խաչմերուկներում սխալ կայանման հետևանքով առաջացող խցանումները և դրանց դեմ պայքարի մեխանիզմները։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է երթևեկության կառավարման կենտրոնի վերլուծություններից մեկը, որի համաձայն՝ խաչմերուկներին մոտ կայանված մեքենաները զգալիորեն նվազեցնում են երթևեկության արդյունավետությունը։

Գրիգորյանի խոսքով՝ ուսումնասիրվել է շուրջ 30 խաչմերուկ։ Երևանի կենտրոնում շուրջ 200 խաչմերուկ կա, և մեկ մեքենայի կայանման հետևանքով առաջացած խցանումը կարող է կասկադային ազդեցություն ունենալ հարակից խաչմերուկների վրա։ Այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է խաչմերուկներին մոտ հատվածներում մաքրել կարմիր գծերը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ ՆԳՆ գործընկերների հետ քննարկվում են երկու ուղղություններ՝ սխալ կայանման համար տեսանյութերի հիման վրա տուգանման մեխանիզմի ներդրումը և նման մեքենաների տեղափոխումը քարշակներով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ տուգանքները բավարար արդյունավետ չեն, քանի որ վարորդները պատրաստ են ավելի թանկ վճարել կայանման համար՝ անգամ տուգանվելու դեպքում։ Նրա համոզմամբ՝ սխալ կայանման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը բավարար քանակով քարշակների առկայությունն է։

«1-2 քարշակով հնարավոր չէ երթևեկությունը կառավարել։ Սկզբի փուլում երևի մի 30-40 քարշակ է պետք լինելու, որպեսզի էֆեկտիվ կարողանանք նվազագույն ստանդարտի բերել»,- նշեց Ավինյանը։

Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ քարշակների հարցը քննարկվում է փոխվարչապետի մոտ ձևավորված աշխատանքային խմբում, և առաջիկայում նախատեսվում է հստակ ժամկետներ սահմանել։ Նա նաև հայտնեց, որ կա օրենսդրական նախաձեռնություն, որով նման կայանումների համար տուգանքից բացի նախատեսվում է նաև բալերի նվազեցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան