Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոյեմբերի 1-ին կայացած Բուլղարիայի նախագահի և փոխնախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատեղամասերի արձանագրությունների 99,95%-ի մշակումից հետո հրապարակել է հետևյալ տվյալները․

Իլիանա Յոտովա-Կիրիլ Վիլչև զույգը ստացել է 1,093,564 ձայն (57,58%),

Անդրեյ Գյուրով-Գեորգի Կանդև զույգը՝ 749,543 ձայն (39,46%),

Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել ընտրողների 2,95%-ը՝ 56 070 մարդ։

Յոտովան, որը դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն և կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, հաղթանակ է տարել երկրի 28 ընտրատարածքներում։ Նա կդառնա Բուլղարիայի պատմության մեջ առաջին կին նախագահը, որն ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ։

Անդրեյ Գյուրովը հանդես էր գալիս եվրոպամետ դիրքորոշումներով և վայելում էր լիբերալ-պահպանողական ընդդիմության աջակցությունը, առաջատար է եղել երեք ընտրատարածքներում՝ Սոֆիայի 23-րդ և 24-րդ բազմամանդատ ընտրատարածքներում, ինչպես նաև Կիրջալիում։

Արտերկրում քվեարկության արձանագրությունների ավելի քան 91%-ի մշակումից հետո պարզվել է, որ երկրից դուրս քվեարկած բուլղարացիների 55,4%-ն աջակցել է Անդրեյ Գյուրովին, իսկ 42,2%-ը՝ Իլիանա Յոտովային։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 27%։

62-ամյա Յոտովան գործող վարչապետ Ռումեն Ռադևի դաշնակիցն է։ Նա նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել հունվարին, երբ Ռադևը հրաժարական էր տվել՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այժմ Յոտովան ձգտում էր ստանալ նախագահի սեփական՝ ընտրությունների միջոցով տրված մանդատը։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Յոտովան հայտարարել է հաղթանակի մասին՝ նշելով, որ իր նախընտրական ուղերձի հիմնական թեմաներն էին «եկամուտները, խաղաղությունը և առջևում սպասվող մարտահրավերները»։

Անդրեյ Գյուրովն ընդունել է պարտությունը՝ հայտարարելով. «Այսպես են քվեարկել Բուլղարիայի քաղաքացիները»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Յոտովային։

«Անվտանգությունից և պաշտպանությունից մինչև մեր մրցունակությունն ու էներգետիկ անկախությունը՝ ակնկալում եմ շարունակել մեր համատեղ աշխատանքը։ Հանուն ուժեղ Բուլղարիայի՝ ուժեղ Եվրոպայում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ակնկալվում է, որ Յոտովան կշարունակի վարչապետ Ռումեն Ռադևի որդեգրած քաղաքական գիծը՝ պահպանելով Բուլղարիայի եվրոպական ուղին՝ միաժամանակ ձգտելով ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և հանդես գալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու օգտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի