Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Հոկտեմբերի 30-ին Իտալիայի ավելի քան 60 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ կենսապահովման ծախսերի աճի և ռազմական ծախսերի ավելացման։ Ցույցերին զուգահեռ երկրում հայտարարվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ․ գրում է dw.com-ը։

Ցույցերը կազմակերպած  արհմիության տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 1-1,5 միլիոն մարդ, իսկ ՆԳՆ-ի տվյալներով՝ 255 հազար։ Միաժամանակ երկրում անցկացվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ։

Մասնավորապես, ցուցարարները դժգոհություն են հայտնել բնակարանների վարձակալության գների և վառելիքի թանկացման կապակցությամբ։ Ցուցարարների կարգախոսներից մեկը եղել է՝ «Մեզ ավելի շատ բնակարաններ են պետք, ոչ թե ավելի շատ ռումբեր»։

Ինչպես նշում է ANSA-ն, քաղաքների մեծ մասում բողոքի ակցիաներն անցել են խաղաղ, բացառությամբ Հռոմի և Թուրինի։ Այնտեղ ցուցարարների մի մասը երեկոյան սկսել է այրել աղբամանները և առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

«Ձեռնարկված միջոցները եղել են հավասարակշռված և արդյունավետ։ Հենց դա է թույլ տվել պաշտպանել քաղաքացիների հիմնարար իրավունքներից մեկը՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը, չնայած առանձին անձանց՝ անկարգություններ և բռնություն հրահրելու փորձերին»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին։

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին Իտալիայում անցկացված բողոքի ակցիաները վերջին շաբաթներին եվրոպական այլ երկրներում անցկացված ցույցերի ալիքի մասն են։ Մասնավորապես, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ջարդերով և ոստիկանության հետ բախումներով։ Նման ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Գերմանիայի ավելի քան 30 քաղաքում նմանատիպ բողոքի ակցիաներ կանցկացվեն։ Դրանց մասնակցության կոչ է արել Gen-Z regelt («Սերունդ Z-ն է որոշում») շարժումը։

Ակնկալվում է, որ ցույցերին կմասնակցեն հիմնականում երիտասարդ տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք իրենց դժգոհությունը կհայտնեն կյանքի թանկացման և պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնման կապակցությամբ, ինչպես նաև կպահանջեն ավելացնել կրթության ոլորտի ծախսերը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի