Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման, տնօրենների նշանակման և գիտաշխատողների ատեստավորման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև 2026-2030 թվականների գիտության զարգացման ռազմավարության իրականացմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։

Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, կոմիտեի այլ ներկայացուցիչներ։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել արդյունավետ համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով նաև հումանիտար և հասարակական գիտությունների առանձնահատկությունների առավել համակողմանի դիտարկումը։

Անդրադառնալով գիտական կազմակերպությունների կառավարմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, և առաջնահերթ է կառավարման խորհուրդների ձևավորումը։ Քննարկվել են նաև տնօրենների պաշտոնների համալրման, խորհուրդներում մասնագիտական ներկայացվածության և գիտական աշխատողների ատեստավորման հարցերը։

Գիտության ոլորտի ֆինանսավորման համատեքստում Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է, որ Կառավարության հաստատած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրն իրականացվելու է՝ ապահովելով մեկնարկած ծրագրերի շարունակականությունն ու նոր նախաձեռնությունների իրականացումը։

Միաժամանակ նա կարևորել է հանրային միջոցների արդյունավետ օգտագործումը, գիտական արդյունքների գնահատումն ու հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև գիտության ձեռքբերումների հանրայնացումը։ Այս համատեքստում քննարկվել են նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրվա շրջանակում հանրային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը։

Անդրադարձ է կատարվել նաև գիտական կազմակերպությունների հաջորդ տարվա բազային ֆինանսավորման չափաքանակների հաստատմանը։ Նախարարը կարևորել է գործընթացի առավել վաղ կազմակերպումը՝ հաստատությունների գործունեության արդյունավետ պլանավորումն ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրերի համատեղ կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է կատարվել գիտական կազմակերպությունների կառավարման, Գիտությունների ազգային ակադեմիայի ներգրավվածության և ֆինանսավորման հարցերին։

Նախարարը վերահաստատել է գիտական համայնքի հետ շարունակական համագործակցության և բարձրացված խնդիրներին գործնական լուծումներ տալու պատրաստակամությունը։