Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
Քաղաքականություն
30.10.2026 | 19:08Ազգային ժողովն ընտրեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի երկու նոր անդամներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Շուշան Սարգսյանին և ընդդիմադիր «Հայաստան» ու «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների համաձայնեցված թեկնածու Արծվիկ Մինասյանին։
Քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։
Շուշան Սարգսյանի թեկնածության քվեարկությանը մասնակցել էր 100 պատգամավոր։ Քվեատուփում եղել էր 90 քվեաթերթիկ, որոնցից մեկը ճանաչվել էր անվավեր։ Սարգսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 60, դեմ՝ 29 պատգամավոր։
Լիլիթ Մինասյանը ներկայացրեց նաև Արծվիկ Մինասյանի թեկնածության քվեարկության արդյունքները։ Նրա թեկնածությունը որպես համաձայնեցված թեկնածու առաջադրել էին «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները։
Քվեարկությանը մասնակցել էր 100 պատգամավոր։ Քվեատուփում առկա էր 100 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չէր եղել։ Արծվիկ Մինասյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 58, դեմ՝ 42 պատգամավոր։
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նիստը նախագահողը շնորհավորեց նորընտիր անդամներին և հայտարարեց Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքների ավարտի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

