Հայաստանի հավաքական թատերախումբը մասնակցում է «լուռ թատրոնների» առաջին միջազգային փառատոնին

Լուրեր

26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
Բոլորը

 

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, «Միմիկայի եւ ժեստի թատրոնում», դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Ժեստերի տարածքում» խորագրով մրցույթային թատերական առաջին փառատոնը։ Այս յուրօրինակ փառատոնին մասնակցում են ժեստերի լեզվով խոսող դերասաններ 4 երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից եւ Բելառուսից։ Հայաստանն այստեղ ներկայացնում է «Արտմիմիա» հավաքական թատերախումբը՝ մնջախաղաց Համլետ Չոբանյանի գլխավորությամբ։

Ավելի քան 200 մասնակիցներ համախմբող վեցօրյա փառատոնի նպատակը հատուկ կարիքներով մարդկանց ինքնարտահայտման հնարավորությունների ցուցադրումն է՝ ժեստերի եւ միմիկայի միջոցով։ Ինչպես նշեց փառատոնի կազմակերպիչ «Միմիկայի եւ ժեստի թատրոնի» ղեկավար Նիկոլայ Չաուշյանը, այն նաեւ հաշմանդամություն ունեցողների սոցիալական ինտեգրման լավագույն հարթակ է, որտեղ մշակութային մեկ միջավայրում ի մի են գալիս խոսող եւ «լուռ» դերասաններն ու հանդիսատեսը։

Փառատոնը բացվեց մոսկովյան թատրոնի «Դոն Ժուանի ամուսնությունը» ներկայացմամբ, որի դերասանները ե՛ւ խոսում, ե՛ւ պարում, ե՛ւ անգամ երգում էին ժեստերի լեզվով, ու այդ ամենը զուգակցվում էր համաժամանակյա ձայնային թարգմանությամբ եւ երաժշտությամբ։

Մնջախաղի ճանաչված ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին այս օրերին կորոշի հաղթողներին՝ մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն դերասան», «Լավագույն թատերախումբ», «Լավագույն ներկայացում» եւ այլն։

Հայաստանի «Արթմիմիա» թատերախումբը ելույթ կունենա դեկտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին։ Նրանց ու մյուս խմբերի ելույթներին, ի դեպ, այս օրերին կարելի է հետեւել փառատոնի կայքում, առցանց հեռարձակմամբ, հետեւյալ հղումով՝ http://www.festival.tmig.su/onlajn-transljacija/

Ի դեպ, «Ժեստերի տարածքում» փառատոնն անցկացվում է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ։