ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ-ի Իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը (Սան Ֆրանցիսկո, Քալիֆորնիա) կասեցրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը Պետքարտուղարությանը պարտավորեցնում էր վերսկսել «Գրին քարտի» խաղարկությունը։

San Francisco Chronicle-ի հաղորդմամբ՝ երեք դատավորից կազմված կոլեգիան որոշել է, որ իրավաբանական ընկերությունը, որի հայցի հիման վրա կայացվել էր նախորդ որոշումը, բավարար իրավական հիմքեր չունի այս գործին մասնակցելու համար։ Այսպիսով, Դոնալդ Թրամփի վարչակազմն առայժմ կարող է չվերսկսել ծրագիրը, որի շրջանակում ամեն տարի խաղարկվում էր ԱՄՆ-ում մշտական բնակության մինչև 55 հազար թույլտվություն, գրում է The Insider-ը։

Վերաքննիչ դատարանի դատավորներն ընդգծել են, որ հավանություն չեն տալիս Պետքարտուղարության՝ վիճակախաղը դադարեցնելու որոշմանը, սակայն բավարարել են բողոքը՝ զուտ դատավարական հիմքերով։

Այս գործով նախորդ որոշումը հոկտեմբերի 14-ին կայացրել էր Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի դաշնային դատավորը։ Նա բավարարել էր Red Eagle Law իրավաբանական ընկերության հայցը, որը նախկինում ներկայացրել էր վիզա ստանալու դիմորդների շահերը, և պարտավորեցրել Պետքարտուղարությանը բացել գրանցումը՝ 2027 թվականի «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների հայտերն ընդունելու համար։

Red Eagle Law-ի փաստաբան Քերթիս Մորիսոնը San Francisco Chronicle-ին հայտնել է, որ ընկերությունը նոր հայց կներկայացնի, այս անգամ՝ կոնկրետ օտարերկրացու անունից, որը ցանկանում է մասնակցել վիճակախաղին։

«Հիասթափեցնող է, որ վերաքննիչ դատարանն ավելի կարևոր է համարել սահմանափակել մեր փոքր իրավաբանական ընկերության՝ ներգաղթյալներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունները, քան խոչընդոտել վարչակազմի հակաիմիգրացիոն ծրագրին»,- ասել է Մորիսոնը։

Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը դեմ է «Գրին քարտի» վիճակախաղի անցկացմանը, սահմանված ժամկետում չի բացել հայտերի ընդունման գրանցումը, իսկ սեպտեմբերին հայտարարել էր, որ դա անելու համար արդեն չափազանց ուշ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի