Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում

Լուրեր

27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի հինգ խոշորագույն պաշտպանական բյուջեներ ունեցող երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները, որոնք կազմում են E5 խումբը, հոկտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով համաձայնեցրել են մի շարք միջոցառումներ՝ ձմռանը Ուկրաինային աջակցելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

E5 երկրների պաշտպանական գերատեսչությունների կայքերում հրապարակված համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանը որակվել է որպես եվրատլանտյան անվտանգության և կայունության գլխավոր սպառնալիք։

«Ուկրաինային մեր աջակցության շրջանակում մենք պատրաստել ենք օգնության ձմեռային փաթեթներ»,- Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Ըստ dpa գործակալության՝ գերմանացի նախարարն ասել է, որ E5 խմբի երկրները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ը շարունակի աջակցել Ուկրաինային՝ զենքի մատակարարումների և, առաջին հերթին, հետախուզական ու արբանյակային տվյալների տրամադրման միջոցով։ Պիստորիուսը նաև հայտնել է, որ հինգ երկրների ներկայացուցիչներն Ուկրաինայի հետ աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կգործի «Patriot» և արդեն առկա այլ համակարգերին զուգահեռ։

Այս կապակցությամբ հանդիպման մասնակիցները գործընկերներին կոչ են արել ուժեղացնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը։

«Դա պետք է անել հենց հիմա, քանի որ Ռուսաստանի ճնշումը յուրաքանչյուր գիշեր զգացվում է Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։

E5 խմբի երկրների պաշտպանության նախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը «եվրատլանտյան անվտանգության և կայունության համար ամենասուր և երկարաժամկետ սպառնալիքն է»։

«Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար։ Այդ պատասխանատվության ընդլայնումը պետք է սկսվի ՆԱՏՕ-ի շրջանակում եվրոպացի դաշնակիցների դերի մեծացումից»,-ասվում է փաստաթղթում։

Միաժամանակ, ընդգծվում է, որ ԱՄՆ-ը «մնում է և կմնա E5 երկրների անփոխարինելի դաշնակիցը»։ Հայտարարության մեջ վերահաստատվում է նաև Ուկրաինային աջակցելու «անփոփոխ հանձնառությունը»։

«Ուկրաինայի՝ ինչպես այժմ, այնպես էլ ապագայում ինքնապաշտպանվելու կարողությունը կրիտիկական կարևոր նշանակություն ունի եվրատլանտյան հավաքական անվտանգության համար»,- նշվում է փաստաթղթում։

Մինչև ցուրտ եղանակի սկսվելը և ձմռան ընթացքում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը հոկտեմբերի 15-16-ին Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի հիմնական թեմաներից էր։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ էր արել ավելացնել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային՝ «օգնելու նրան հաղթահարել ձմեռը», ինչպես նաև աջակցելու հաջորդ տարի։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իր հերթին, նշել է, որ Ուկրաինայի՝ 2026 թվականի ֆինանսական կարիքներն արդեն ապահովված են։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Եվրահանձնաժողովից ակնկալում է «կոնկրետ առաջարկ»՝ 2027 թվականին Ուկրաինային ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ։

Եվրոպացի առաջնորդները նաև խոստացել են չվերացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները՝ մինչև պատերազմի ավարտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի