COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի

Լուրեր

27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, մտնում է վերջին շաբաթ՝ արդեն ընդունված առաջին որոշումներով և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հարյուր միլիոնավոր դոլարների նոր ֆինանսական պարտավորություններով։

Համաժողովը կավարտվի հոկտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 27-28-ին անցկացվում է բարձր մակարդակի հատվածը, որին մասնակցում է շուրջ 1,500 պատվիրակ, այդ թվում ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարներ ու փոխնախարարներ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մամուլի ծառայությունից։

Այս բանակցությունների հիմնական թեմաներն են եղել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորումը, բնությանը վնասող տնտեսական խթանների վերանայումը և պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։

Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել են COP17-ի չորս որոշումներ՝ ինվազիվ օտարածին տեսակների, գենդերային հարցերի, կրթության և գիտելիքի կառավարման վերաբերյալ։ Որոշումներ են ընդունվել նաև Կարթագենյան կենսաանվտանգության արձանագրության և Նագոյայի՝ գենետիկական ռեսուրսների հասանելիության ու օգուտների արդար բաշխման մասին արձանագրության շրջանակում։

COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը պետական, բարեգործական և ներդրումային աղբյուրներից գերազանցում է 1,8 միլիարդ դոլարը։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը շեշտել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր է, և դրա լուծումները պետք է ներառվեն տնտեսական որոշումների կայացման գործընթացում։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերն էլ նշել է, որ բնության ոչնչացմանը նպաստող ֆինանսական խթանների ծավալը զգալիորեն գերազանցում է դրա վերականգնմանն ուղղվող միջոցները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հաշվետվողականություն, տնտեսական քաղաքականության համապատասխանեցում բնապահպանական նպատակներին և մինչև 2030 թվականը նախատեսված 23 թիրախների իրականացման արագացում։

Միաժամանակ, բանակցություններում դեռևս կան տարաձայնություններ։ Կողմերը համաձայնության չեն եկել միջազգային կենսաբազմազանության ֆինանսավորմանը երկրների մասնակցության, անհրաժեշտ միջոցների չափի և ֆինանսավորման մեխանիզմների շուրջ։ Տարաձայնություններ կան նաև բնությանը վնասող սուբսիդիաների՝ այդ թվում գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատման կամ աստիճանական վերացման ձևակերպումների հարցում։

Չլուծված հարցերից են նաև Կալիի հիմնադրամին թվային հաջորդականության տեղեկատվության առևտրային օգտագործողների ներդրումները, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով մշտական մարմնի ձևավորման կարգավորումները, ինչպես նաև կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների համապատասխանեցումը կլիմայական պարտավորություններին։

Համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 30-ին, նախատեսվում է ընդունել մնացած որոշումները, այդ թվում՝ մինչև 2030 թվականը Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման արագացմանն ուղղված՝ առաջարկվող «Երևանյան ուղու» տարրերը։

Անի Թամրազյան