Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում և Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության ջանքերով համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՄԱ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Օմանում ՀՀ դեսպանության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2026թ. մարտին. մինչ դեսպանության հիմնումը երկու երկրների միջև եղել են ապրանքաշրջանառության շատ փոքր ցուցանիշներ:

«Համագործակցության արդյունքում 2026թ. ընթացքում, հատկապես հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանից Օման են արտահանվել ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին և ելակ։ Այսպիսով, առաջին անգամ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքը մուտք է գործել օմանական շուկա` թեկուզև փոքր փորձնական խմբաքանակներով։

Հայաստանից ներկրված մրգերը վաճառվել են Օմանի խոշորագույն` Lulu հիպերմարկետների ցանցում, ինչպես նաև KV Group ընկերությունների խմբի մաս կազմող «Սուհոլ Ալ-Ֆայհա» սուպերմարկետների ցանցում։ Վերջինիս կողմից սոցիալական հարթակներում արված հրապարակումներում Հայաստանից արտահանված միրգը ներկայացվում է որպես բարձր որակական և համային հատկանիշներ ունեցող արտադրանք: Նշյալ ընկերությունների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում նաև հայկական այլ արտադրանքի նկատմամբ, առաջիկայում նախատեսված են քննարկումներ:

Զուգահեռ նաև աշխատանքներ են տարվում ծավալների մեծացման, ապրանատեսակների ավելացման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման ուղղությամբ: Այս ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջին արդյունքները. հայաստանյան «Funfrut» և «RockBerry» ընկերությունները KV Group ընկերությունների խմբի հետ ստորագրել են հայաստանյան մրգերի և հատապտուղների էլ ավելի մեծ խմբաքանակների մատակարարման պայմանագրեր։ Նախատեսվում է նաև ավելացնել մրգերի տեսականին` ներմուծելով ՀՀ-ում արտադրված խաղող, խնձոր և այլն։

Հիշեցնենք նաև, որ KV Group ընկերությունների խմբի ղեկավար պատվիրակությունը ՀՀ դեսպանության ջանքերով արդեն երկու անգամ այցելել է Հայաստան` 2026թ. հուլիսին և հոկտեմբերին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ՀՀ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդ այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին։ Համաժողովին մասնակցել են նաև Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարության պատվիրակությունը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների խումբ: Սա վկայում է Հայաստանի արտադրանքի նկատմամբ օմանական ընկերությունների աճող հետաքրքրության մասին:

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ:

Նշենք, որ Օմանի հետ արտահանման ակտիվացող դինամիկան զուգորդվում է նաև ԱՄԷ արտահանման ընդլայնման միտումներով»,- ասվում է հաղորդագրությունում: