Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Դատարանը որոշել է՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձվելու է 9 անշարժ և 6 շարժական գույք։ Անշարժ գույքի արժեքը 811 միլիոն դրամ է։ Բնագանձվող գույքերից մեկն էլ Վաղարշապատի կենտրոնական փողոցում գտնվող մի շենք է, որտեղ այս պահին գործում է Մանվել Գրիգորյանի անվան թանգարանը։

Գեներալ Մանվել Գրիգորյանի անվան թանգարանի մուտքն անվճար է, բայց ո՛չ նկարահանման համար։ Դրսից տեսանելի է միայն նրա մեծադիր լուսանկարը։ Թանգարանի գիդ ներկայացած անձն անհավատալի է համարում դատարանի որոշումը. ինչպե՞ս կարելի է գեներալի հուշերը բռնագանձել։

Մանվել Գրիգորյանի ժառանգներից ընդհանուր բռնագանձվելու է 1 մլրդ 200 մլն դրամի գույք և դրամական միջոցներ։ Վաղարշապատցի այս տղամարդը, որ գեներալի հետ առնչվելու դառը փորձ ունի, հարցնում է՝  միայն թվարկվա՞ծն է բռնագանձվելու։

«Եթե մնացորդ կա, դա էլ պետք է վերցնեն»,- ասում է նա։

Դատարանը վճռել է՝ Գրիգորյաններից բռնագանձվում է Էջմիածնի Ալավերդյան փողոցում գտնվող երկհարկանի առանձնատունը։ Պարսպապատ տան դիմաց ոսկեգույն նստարաններ են, տան հետնամասում՝ հողատարածք և լողավազան։

Նախորդ տան շքեղությանն էականորեն զիջող ևս մեկ առանձնատուն Էջմիածնի Վազգեն Սարգսյանի փողոցում է։ Տարածքի բնակիչներից Factor TV-ին փոխանցեցին, որ այստեղ Գրիգորյանների վարորդն է ընտանիքով բնակվում։ Այն ևս անցնում է պետությանը։

Բռնագանձվող ևս մեկ առանձնատուն Էջմիածնի Չարենցի թաղամասում է։ Այն կիսակառույց է, կառույցին կից առկա է նաև հողամաս։ Տարածքում շինարարական տեխնիկա կար, սակայն մեր նկարահանման պահին այն չէր աշխատում։

Վաղարշապատի Արամ Մանուկյան թաղամասում է կիսակառույց ևս մեկ առանձնատուն։ Այն ընդգրկված է դատարանի վճռով բռնագանձման գույքերի ցանկում։ Ամբողջ հողատարածքը պարսպապատ է։

Եվս մեկ կիսակառույց Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում է։ Այս շինության հետ միասին բռնագանձվում է նաև նույն բնակավայրում գտնվող չորս հողամաս։ Գրիգորյանների ընտանիքին պատկանող ևս մեկ հողամաս պետությանն է անցել Հրազդան քաղաքում։

Հիշեցնենք՝ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանն առաջիններից էր, որ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։

ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, որի ժամանակ հայտնաբերեց զենք-զինամթերք, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկելու համար նախատեսված սնունդ, հագուստ, դեղորայք և այլ պարագաներ։ ԱԱԾ-ի հրապարակած նյութերում կային նաև «Զինվորի բաժին» մակնշմամբ պահածոներ։ Քննության վարկածով՝ զինվորներին նախատեսված օգնության մի մասը յուրացվել էր։

Դատարանը վճռեց Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք ԵԿՄ-ին փոխանցելու որոշում կայացվեց, իսկ ՊՆ-ի տնօրինմանը՝ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք։

Այս գործով 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Մանվել Գրիգորյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներով։

Գրիգորյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ և նրա նկատմամբ պատիժ չնշանակվեց։ Նույն գործով անցնող նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատապարտվեց ազատազրկման, բայց  համաներմամբ ազատ արձակվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան