Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Հնդկաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունները։

«Մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը միանգամայն հստակ է․ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- հայտարարել է նա։

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։

«Գործընկերոջս հետ քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, ապրանքների մատակարարումներին, համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցերին և այլ հարցերի։ Ես նաև գործընկերոջս տեղեկացրել եմ քաղաքական և իրավական հարցերի մասին, որոնց լուծումն Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից՝ այս գործընթացը լիովին ավարտելու համար»,- նշել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ, վերականգնողական աշխատանքները և ականային վտանգը։

Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հետևանքների, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ։ Բայրամովը հույս է հայտնել, որ հնդիկ գործընկերոջ այցն ու հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Բայրամովը նշել է նաև, որ վերջին տարիներին երկու երկրների միջև մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել։

«Դա նույնպես ազդել է երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության վրա։ Այսօր մենք բաց և կառուցողական քննարկում ենք ունեցել այդ հարցերի շուրջ։ Այդ քննարկման արդյունքները կտեսնենք մոտ ապագայում»,- ասել է նա։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ այսօրվա բանակցությունները համագործակցության նոր հնարավորություններ կստեղծեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի