Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կդիտարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Բանակցությունները կարող են անցկացվել տեխնիկական խմբերի մակարդակով, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Ես նաև հույս ունեմ, որ այսօր հնարավորություն կունենանք քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը։ Հույս ունեմ նաև, որ կդիտարկեք Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, որոնց շրջանակում մենք կկարողանանք քննարկել կարգավորման հասնելու հաջորդ քայլերը»,- ասել է Ուիթկոֆը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ բանակցություններին կարող են մասնակցել տեխնիկական խմբերի ներկայացուցիչներ և մասնագետներ, որոնք մանրամասն կքննարկեն այդ հարցերը։

«Նույնիսկ եթե այսօր չկարողանանք այս հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կամ որոշում ստանալ, կարծում եմ՝ լավ կլինի քննարկել այն, որպեսզի դուք դիտարկեք նման առաջարկը»,- ընդգծել է Ուիթկոֆը։

Ամերիկացի բանագնացի կարծիքով՝ «մենք բոլորս և ամբողջ աշխարհը պատրաստ ենք դրան»։

Բացի այդ, ԱՄՆ նախագահի բանագնացը հայտնել է, որ իր հետ բերել է փաստաթղթեր, որոնցում ներկայացված են ուկրաինական հակամարտության կարգավորման մոտեցումները։

«Մեր կողմից մենք բերել ենք որոշ փաստաթղթեր, որոնցում շարադրված են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու որոշ մոտեցումներ։ Խնդրում եմ Ձեզ մի փոքր ավելի ուշ ուսումնասիրել այդ փաստաթղթերը»,- ասել է Ուիթկոֆը։

Նա նաև հայտնել է, որ հանդիպմանը հեռախոսակապով կմիանա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը նույնպես ցանկանում է Պուտինին ներկայացնել մի քանի գաղափար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի