14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում

Լուրեր

21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղ առավոտից Ստեփանավանում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են իրականացվում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,- հայտնեցին ՀԿԿ-ից:

Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։

Հիշեցնենք, որ Ստեփանավան համայնքում ավագանու համամասնական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

Քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են իրենց թիմակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների և վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի մասին։

Հավելենք, որ հոկտեմբերի 20-ին Փաշինյանն անդրադարձել էր Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին ահազանգերին։ Նա քաղաքացիներին ու թեկնածուներին կոչ էր արել ապօրինի ճնշումների դեպքում անմիջապես դիմել իրեն։

Նույն օրը Փաշինյանը հրապարակել էր Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի բացատրությունը։ Փաստաթղթում նշվում էր, որ աշխատակիցներից մեկը ստորագրել է մյուսի փոխարեն։ Վարչապետը հրապարակումը վերնագրել էր «Ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին»։

Միաժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հստակեցնում, թե որ քրեական վարույթի շրջանակում են իրականացվում խուզարկություններն ու ձերբակալությունները։

Անի Թամրազյան