Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին

Լուրեր

19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին և Կիևի մարզին, ինչպես նաև երկրի 11 մարզերի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Առնվազն 550 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։

«Գիշերվա ընթացքում կրկին մի քանի ալիքով բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացվել Ռուսաստանի կողմից, և գործընկերների կողմից կրկին նախազգուշացում չի եղել»,- հայտարարել է Զելենսկին։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմն օգտագործել է 16 բալիստիկ հրթիռ։ Զելենսկիի խոսքով՝ դա նպատակաուղղված հարձակում էր Կիևի և Կիևի մարզի դեմ։

Ռուսաստանը նաև արձակել է տարբեր տեսակի ավելի քան 200 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ռեակտիվ «Շահեդներ»։ Դրանք թռել են Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերից մինչև Վոլինի, Ռիվնեի և Օդեսայի մարզեր։ Թիրախում կրկին էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներն են եղել։ Սակայն վնասվել են նաև բժշկական կլինիկա, դպրոց, մետրոյի կայարան և սովորական բնակելի տներ, հայտնել է Զելենսկին։

«Ցավոք, զոհեր կան։ Ցավակցում եմ նրանց հարազատներին ու մերձավորներին։ Վիրավորներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում»,- ասել է Զելենսկին։

Գիշերն ու առավոտյան Ռուսաստանը հարվածել է էներգետիկ օբյեկտներին Վիննիցայի, Վոլինի, Կիրովոգրադի, Կիևի, Նիկոլաևի, Ժիտոմիրի, Խմելնիցկիի, Խարկովի, Տերնոպոլի, Օդեսայի և Ռիվնեի մարզերում։ Միայն այս գիշերվա ընթացքում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքների ավելի քան 10 օբյեկտ։ Առնվազն 550 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։ Վերանորոգման բրիգադներն աշխատում են տեղերում։

«Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, և մենք դրական ենք ընդունել մեր գործընկերների՝ այս պատերազմը արժանապատվորեն ավարտելու բոլոր փորձերը։ Հրադադարի յուրաքանչյուր առաջարկի մենք դրական պատասխան ենք տվել»,- ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանի պատասխանը կրկին բալիստիկ հրթիռներն են, «Շահեդները» և սպանությունները։

Զելենսկին նշել է, որ Կրեմլի ղեկավարը ոչ միայն չի ցանկանում ավարտել պատերազմը, այլև չի ցանկանում որևէ քայլ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Նրա խոսքով՝ գործընկերներից յուրաքանչյուրը անձամբ է առնչվել այս իրողությանը, երբ լսել է Ռուսաստանի մերժումը։

Զելենսկին կոչ է արել իրերն իրենց անուններով կոչել․ «Ագրեսորին անվանել ագրեսոր և օգնել Ուկրաինային պաշտպանել մարդկանց կյանքը»։

Նա նաև հավելել է, որ երբ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար նախատեսված հրթիռների մատակարարումները կասեցվում են, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմացվում կամ հետաձգվում են, դա գործընկերների կողմից իրականության ժխտում է։

«Իրականում պատերազմը շարունակվում է, և այն շարունակվում է բացառապես ռուսական հարվածների և պատերազմը ձգձգելու Ռուսաստանի ցանկության պատճառով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ընդունում են իրականությունը և օգնում Ուկրաինային»,- ամփոփել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի