Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան

Լուրեր

19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
Բոլորը

Ռուսաստանը հոկտեմբերի լույս 19-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Զոհվել է մեկ մարդ, ևս ութը՝ վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ զոհվածը 21-ամյա աղջիկ է, գրում է Current time-ը։

Ռուսական հարձակման հետևանքներն արձանագրվել են քաղաքի առնվազն երեք վարչական շրջաններում։ Դեսնյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, վնասվել են ավտոմեքենաներ և մետրոյի կայարան։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ մետրոյի կայարանի մոտ հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել և խզվել են երկաթուղային ընթացագիծն ու  ռելսերը։ Հարձակումից հետո Կիևի մետրոպոլիտենը սահմանափակել է «Չեռնիգիվսկա» և «Լեսնայա» կայարանների աշխատանքը։

Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել բուժհաստատության տարածքում։ Բազմահարկ շենքերից մեկի ճակատային հատվածն ու ապակեպատ մասը վնասվել են։ Դնեպրովսկի շրջանում վնասվել է ուսումնական հաստատություն։

Ազատություն ռադիոկայանի (RFE/RL) թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, X սոցիալական ցանցում գրել էր, որ գիշերը Կիևը կրկին չի ստացել հրթիռային հարվածի մասին նախազգուշացում։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրան հայտնել է, որ չի կարող հաստատել տեղեկությունները, թե Կիևը ռուսական հարվածից առաջ նախազգուշացում չի ստացել։

«Ես հստակ չգիտեմ, թե անցած գիշեր ինչ է տեղի ունեցել»,- ասել է Ռուբիոն, որն այցով Ուզբեկստանում է։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան ռուս զինվորականները կառավարվող ավիառումբերով հարվածել են Դնեպր քաղաքին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի  ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա խոսքով՝ մեկ տուն ավերվել է, առնվազն ևս երեքը՝ վնասվել։ Վիրավորվել է մի կին։

Ռիվնեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալը նույնպես հայտնել է մարզի վրա հարձակման մասին։ Նրա խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու կին վիրավորվել է։ Մարզի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Կովալի խոսքով՝ էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ էներգետիկների աշխատանքը բարդանում է նոր հարձակումների պատճառով։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Կիևում և Կիևի մարզում հարվածել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտների, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի