Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ

Լուրեր

19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նոյեմբերին հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի մասնակցությամբ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար շահավետ պայմաններով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գագաթնաժողով անցկացնելու առաջարկը հնչել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Մասնավորապես, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել էր ռուսական դիզելային վառելիքի գնման շուրջ գործարքի մասին և ստորագրել հրամանագիր, որով կասեցրել է Լինդսի Գրեհեմի օրինագծի գործողությունը։ Այդ օրինագիծը նախատեսում էր Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառում։

Հղում անելով Ռուսաստանի հետախուզության նախկին աշխատակցին՝ պարբերականը պնդում է, որ Պուտինի առաջարկը հնչել է հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր ռուսական դիզելային վառելիքի և դրա մատակարարումների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ արտահանման նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կասեցնելու մասին։

The Wall Street Journal-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլն առաջարկել է եռակողմ հանդիպումն անցկացնել նոյեմբերի 18-19-ին Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պարբերականին հաստատել է, որ հնարավոր հանդիպման հարցը քննարկվում է։

«Առայժմ հստակ պատկերացում չկա ո՛չ բուն հանդիպման, ո՛չ էլ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև բոլոր երեք կողմերն ընդունում են նման հանդիպման՝ տեսականորեն հնարավոր լինելու հանգամանքը»,- նշել է Պեսկովը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ Թրամփը դեռևս համաձայնություն չի տվել գագաթնաժողովի անցկացմանը, սակայն, ընդհանուր առմամբ, կարող է բաց լինել այդ գաղափարի համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Պուտինի, Թրամփի և Չինաստանի առաջնորդի եռակողմ հանդիպման շուրջ «գործնական քննարկում» չի եղել, սակայն «դա բավականին հետաքրքիր գաղափար է, այն օդում է կախված, բոլորը գիտեն դրա մասին՝ և՛ Թրամփը, և՛ Պուտինը, և՛ Սի Ցզինպինը»։

Թրամփի և Պուտինի միջև դիզելային վառելիքի շուրջ գործարքը, ինչպես նաև Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին հրամանագիրը քննադատության են արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից։ Ըստ Reuters-ի՝ Զելենսկին նախազգուշացրել է, որ նման քայլերը միայն վստահություն կհաղորդեն Պուտինին և կհանգեցնեն պատերազմի ձգձգմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի