Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
Քաղաքականություն
16.10.2026 | 17:53
Կրեմլում կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը, թե Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «չի ձգտում խաղաղ կարգավորման»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Այն, որ Զելենսկին չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել և անցնել կարգավորման խաղաղ ուղու, միանշանակ է։ Եվ այս հարցում մենք լիովին համակարծիք ենք նախագահ Թրամփի հետ»,- լրագրողներին ասել է նա։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է քննարկել խաղաղության համաձայնագիր՝ առանց Ուկրաինայի գործող ղեկավարության մասնակցության, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «որքան էլ ցանկալի լինի, առանց Ուկրաինայի գործող ղեկավարության որևէ բան քննարկելն անհնար է»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «այն մարդը չէ», որի հետ ԱՄՆ-ը պետք է գործ ունենա, քանի որ, նրա պնդմամբ, Զելենսկին չի ցանկանում բանակցել պատերազմի դադարեցման շուրջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

