«Որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ»․ Ֆիդանը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին

Լուրեր

16.10.2026 | 11:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:19
Ալիևին ասել եմ՝ «Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:06
Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ից պահանջել է կասեցնել կենդանիների կեր արտադրողի արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների հավաստագրումը
16.10.2026 | 10:55
Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters
16.10.2026 | 10:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.10.2026 | 10:30
Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ
16.10.2026 | 10:19
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է հրազենային կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են
16.10.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ
16.10.2026 | 10:00
Չեմ բացառում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելը. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 09:49
«Որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ»․ Ֆիդանը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին
16.10.2026 | 09:37
Էդուարդ Բաբայանը` Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 09:33
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 09:30
ԱՄՆ դպրոցում հրաձգության հետևանքով երեք երեխա և մեկ ուսուցիչ է զոհվել
16.10.2026 | 09:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 09:19
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ դրանք դիմակայել են բազմաթիվ պատմական մարտահրավերների և հիմնված են ամուր ռազմավարական հիմքերի վրա։

««Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքը դրսևորվում է բոլոր ոլորտներում: Մեր առաջնորդների միջև կա բարեկամության և եղբայրության անսասան կապ: Այս կապը փորձարկվել է շատ դժվար ժամանակներում, պատերազմի և ճգնաժամի ժամանակներում»,- ասել է նա։;

Ֆիդանը նշել է, որ չնայած որոշ հարցերի շուրջ ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր մոտեցումներ՝ այդ տարբերությունները չպետք է օգտագործվեն երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները խաթարելու համար։ Ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, շարունակելու են վճռորոշ նշանակություն ունենալ՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ է խուսափել այդ հարաբերությունները թուլացնող գործողություններից։

«Մենք հին ազգ ենք։ Մենք մեր սեփական խնդիրները կքննարկենք քաղաքակիրթ ձևով, մեր անցյալին վայել  ձևով»,- ասել է նա։

Ֆիդանը հայտարարել է, որ պետք չէ սոցիալական ցանցերի միջոցով տարբեր կարծիքները քարոզչության գործիք դարձնել, և որ ինքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են այս հարցը հանդիպման ժամանակ։

Նշելով, որ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում խնդրի շահարկումը կանխելու և երկու երկրների միջև եղբայրությանը նոր խոչընդոտներ չստեղծելու համար, Ֆիդանն ասել է, որ բոլոր կողմերը պետք է զգայունություն ցուցաբերեն այդ հարցում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դպրոցներում աշակերտների և ուսուցիչների համար սահմանված հիջաբ կրելու արգելքը բուռն քննադատություններ է առաջացրել Թուրքիայում, որը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի