Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի

Լուրեր

16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիտության ոլորտին լրացուցիչ 2 մլրդ 356.9 մլն դրամ ֆինանսավորում կհատկացվի. 12 գիտական կենտրոն կվերազինվի 21 նոր սարքավորմամբ։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխմամբ։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ միջոցները կուղղվեն գիտական կենտրոնների՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը և գիտական դրամաշնորհային հետազոտությունների ֆինանսավորմանը։

Նա ընդգծել է՝ գիտական ենթակառուցվածքների զարգացումը և գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորումը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են։

Նախարարի խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ իրականացվել են տասնյակ միլիարդավոր դրամների ներդրումներ, որոնց արդյունքում բուհերում և գիտական կազմակերպություններում ձևավորվել են ժամանակակից հետազոտական լաբորատորիաներ. «Այս ներդրումները հնարավորություն են տվել մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորելու լաբորատորիաներ, որոնցում հնարավոր է իրականացնել նորագույն հետազոտություններ։ Այն հետազոտությունները, որոնց համար նախկինում անհրաժեշտ էր դիմել արտերկրի լաբորատորիաներին, այսօր արդեն կարողանում ենք իրականացնել Հայաստանում»,- նշել է նախարարը։

Վերաբաշխվող գումարից 1 մլրդ 567.3 մլն դրամը կուղղվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն։ Նախատեսվում է 12 գիտական կենտրոն վերազինել 21 սարքավորումներով։

Նա նշել է, որ գիտական սարքավորումների ձեռքբերման արդյունքներն արդեն տեսանելի են ոչ միայն գիտական հրապարակումների, այլև փորձարարական մշակումների և կիրառական նշանակության հետազոտությունների տեսքով։ Նոր սարքավորումները կհամալրեն գործող լաբորատորիաների կարողությունները՝ ստեղծելով հետազոտությունների զարգացման և մասնավոր հատվածի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ։ Մասնավորապես՝ որոշմամբ համապատասխան ֆինասավորում է հատկացվում Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի համար նոր սարքավորման ձեռքբերմանը, որը կնպաստի կիսահաղորդիչների ոլորտում հետազոտական աշխատանքների զարգացմանը։ Միջոցներ են նախատեսված նաև Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար համալիր անալիզատորի ձեռքբերման նպատակով․ սարքավորումը հնարավորություն կտա իրականացնելու նաև երկակի նշանակության հետազոտություններ, ստանալու կիրառական արդյունքներ և ընդլայնելու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը։

Ընդունված որոշման արդյունքում կավելանան նաև գիտական դրամաշնորհների հատկացումները՝ այդ նպատակին ուղղելով 789.6 մլն դրամ։ Այս ֆինանսավորումը նախատեսված է մասնավորապես «ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia – 2026»» «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր – 2026» և «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026» ծրագրերի համար։ Երկու մրցույթների փորձաքննության փուլն ավարտվել է, իսկ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2026» մրցույթը գտնվում է ավարտական փուլում։

Նախարարը նշել է, որ երեք ծրագրերն էլ ընդգրկում են լայն աշխարհագրություն․ «Սա ցույց է տալիս, որ այս ուղղություններով Կառավարության հետևողական քաղաքականությունը տալիս է իր արդյունքները, և գիտության ոլորտի ցուցանիշները վկայում են այն մասին, որ այս ջանքերի շարունակականությունը կբերի նաև ցանկալի արդյունքին, որոնք ամրագրված են ինչպես Կառավարության ծրագրում, այնպես էլ Գիտության ռազմավարությամբ»։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2021 թվականից մինչ այժմ 160 հետազոտական ծրագրի է աջակցություն տրվել՝ ընդհանուր 23,8 մլրդ դրամ ծավալով։ Այս տարի արդեն հետազոտությունների համար հատկացված է եղել 8,4 մլրդ դրամ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության ոլորտի ցուցանիշները հիմք են տալիս ակնկալելու, որ այս ջանքերի շարունակականությունն ապահովելու է այն արդյունքները, որոնք ամրագրված են ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ գիտության զարգացման ռազմավարությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն աճել է՝ գրեթե եռապատկվելով։ Միաժամանակ, նա կարևորել է ֆինանսավորման նման նշանակալի աճի վերաբերյալ հանրային քննարկումներն ու իրազեկումը: