Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ

Լուրեր

15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
Բոլորը

Պակիստանի Փեշավար քաղաքի պաշտոնյաները հինգշաբթի հաստատել են, որ քաղաքի Աֆրիդի Աբադ շրջանում տարրական դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է մինչև 13 տարեկան առնվազն 27 աշակերտ։ Զոհվել է նաև մեկ ուսուցիչ, գրում է DW-ն։

Զոհերի մարմինները, ինչպես նաև վիրավորում ստացած ավելի քան 40 մարդու, տեղափոխել են հիվանդանոց։ Փրկարարները փլատակներում որոնել են հնարավոր ողջ մնացածներին։

«Մենք դուրս ենք բերել առնվազն 45 երեխայի»,- հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության պատասխանատու Իֆթիխար Խանը։

Ըստ նրա՝ ենթադրվում է, որ դեռևս երեխաներ կան փլատակների տակ։

Հիվանդանոցում գտնվող ուսուցչուհին լրագրողներին պատմել է, որ դպրոցը երեկ հարկանի է եղել, ավելի քան 1,200 աշակերտ ու աշխատակից է ունեցել։ Աղետի պատճառը դեռևս պարզ չէ։

Պակիստանի տեղական լրատվամիջոցները նշում են, որ շենքերի կառուցման համար սահմանված ցածր չափանիշների և դրանց պատշաճ պահպանման բացակայության պատճառով նման միջադեպերը երկրում գնալով ավելի հաճախակի են դառնում։

Հուլիսին Ումերկոտ քաղաքի մերձակայքում երեք աղջիկ էր զոհվել, երբ պետական դպրոցի արտաքին պատը փլուզվել էր։ Նույն ամսին Լահորում մեկ երեխա է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, երբ փլուզվել է կառուցման փուլում գտնվող մասնավոր դպրոցի տանիքը։ Մեկ ամիս առաջ Լահորում մասնավոր ուսումնական կենտրոնում նմանատիպ միջադեպի հետևանքով զոհվել էր 14 երեխա։ Դրանից կարճ ժամանակ առաջ ևս մեկ նման դեպք էր գրանցվել Դերա Գազի Խան քաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի