Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի կրպակների ու տարածքների քանդման գործընթացին՝ ողջունելով քաղաքապետարանի նախաձեռնությունը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ազատված տարածքները վերադարձվում են ժողովրդին, իսկ նմանատիպ պրոցեսներ Կառավարությունը սկսել էր դեռևս 2018 թվականից՝ Երևանի կենտրոնից։

«Ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած, այդ նախաձեռնած պրոցեսները, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2018 թվականից էինք, ըստ էության, այդ պրոցեսները սկսել․․․ Մենք այդ օրակարգից երբեք ոչ մի վայրկյան չենք հրաժարվել»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետի փոխանցմամբ՝ դատարանները չծանրաբեռնելու նպատակով իշխանությունները հաճախ ուղղակի բանակցությունների և «բարեկամական զրույցների» միջոցով են հասնում նրան, որ դե յուրե սեփականատերերն ազատեն զբաղեցրած տարածքները թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ ազատված մայթերն ու տարածքները ոչ մի ձևաչափով չեն ներառվելու Կառավարության ծրագրով նախատեսված 2 միլիարդ դոլարի վերադարձվող գույքի պաշտոնական հաշվառման մեջ։

«Աջափնյակի մայթերը ոչ մի բանաձևով չեն գալու մտնեն այդ հաշվառման մեջ, բայց դա կոնկրետ արժեք է, որ վերադարձվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- հայտարարեց նա։

Ելույթի ավարտին վարչապետն հավելեց, որ սա կարևոր քաղաքական պրոցես է՝ եզրափակելով․ «Պետք չի ջղայնացնել, մանավանդ որ մենք առանձնապես ջղայնանալու հետ խնդիրներ, ոնց որ թե, չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան