Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
Քաղաքականություն
15.10.2026 | 11:34
Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 15-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Կիրովոգրադի մարզին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը, գրում է Current time-ը։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են եղել լոգիստիկ կենտրոնները, արդյունաբերական և տրանսպորտային ձեռնարկությունները։ Զոհվածները Կրոպիվնիցկի քաղաքի բնակիչներ են։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարձակումը տևել է 10 ժամ։ Վնասվել են նաև բնակելի տներ, դրանց հարակից տարածքներ և ավտոմեքենաներ։ Ընդհանուր առմամբ, Կիրովոգրադի մարզում հարձակումների է ենթարկվել 25 օբյեկտ։
Եվս 2 մարդ զոհվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նովոալեքսանդրովսկի գյուղական համայնքում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Ռուսաստանը հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել բնակելի տներին։ Պավլոգրադում հրդեհվել են մի քանի առանձնատներ։
Ռուսական հարձակումից հետո Ռիվնեի մարզի Զդոլբունով քաղաքի մի մասը, ինչպես նաև Դյադկովիչի և Շպակով գյուղերը մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալի տվյալներով՝ հոսանքազրկման պատճառը էլեկտրահաղորդման գծի վնասումն է։
Պոլտավայի մարզում հարվածների թիրախում են հայտնվել երկու արդյունաբերական ձեռնարկություններ։ Տերնոպոլի մարզում նույնպես հարձակման է ենթարկվել ձեռնարկություն։ Բժշկական օգնության համար հիվանդանոցներ է դիմել հինգ մարդ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը էլ հայտնել է Իզմայիլի նավահանգստի ենթակառուցվածքների և Օդեսա ուղևորվող երկու բեռնատար նավերի հարվածելու մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

