Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում

Լուրեր

14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում նոր ղեկավարներ են նշանակվել կառույցի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներում։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է ութ նորանշանակ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության, Երևանի, Արագածոտնի, Արարատի, Լոռու և Կոտայքի քննչական վարչությունների ղեկավարներին։ Պողոսյանը նաև հանձնարարել է բարձրացնել քննության արդյունավետությունը և ակտիվացնել նախորդ տարիներին կատարված ու չբացահայտված սպանությունների քննությունը։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որին մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քննիչները:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցի կազմավորման 12-ամյակի հանդիսավոր նիստում ներկայացված վիճակագրական տվյալներին, որոնց հաջորդել են կադրային փոփոխությունները:
Արթուր Պողոսյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնատար անձանց՝

• Աշոտ Ժամկոչյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ,
• Դավիթ Մանուչարյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
• Էդվարդ Կարապետյան՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
• Ռաֆայել Վարդանյան՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա փորձառությունն ու նվիրվածությունը՝ շեշտելով նրանց կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ նորանշանակ ղեկավար կազմն իր մասնագիտական ներուժով կնպաստի վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և քննության արդյունավետության բարձրացմանը:

Կոլեգիայի նիստում Քննչական կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև մարզային ստորաբաժանումների ղեկավարների նշանակումներին՝
• Հրաչիկ Պողոսյան՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,
• Դավիթ Բաղդասարյան՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ,
• Արթուր Մնոյան՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ,
• Սիսակ Հայրապետյան՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ:

Նիստի ավարտին Քննչական կոմիտեի նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին և քննիչներին տվել է հանձնարարականներ՝ կապված քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատավարական ժամկետների խիստ պահպանման ու քննության որակական հատկանիշների բարելավման հետ:

Արթուր Պողոսյանն ընդգծել է ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հատկապես՝ նախորդ տարիներին կատարված և չբացահայտված սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներով:

Արթուր Պողոսյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների հետ շփումներին՝ հանձնարարելով խստորեն պահպանել ծառայողական էթիկայի կանոնները դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ընթացքում: Նա ընդգծել է, որ քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու հարգալից վերաբերմունքը կառույցի նկատմամբ հանրային վստահության գլխավոր նախապայմանն են»: