Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիներին ու ուսուցիչներին շարունակում են դպրոց չեն թողել: Այսօր ևս սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութեր են տարածվել, որ աշակերտներին թույլ չեն տալիս մասնակցել դասերին: Տարածվում են նաև կադրեր, թե ինչպես են գլխաշորեր կրող աշակերտներն ու ուսուցիչները դասերը դպրոցների բակերում անցկացնում։
Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Հիջաբ բառը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Բացի այդ՝ հիջաբ կրող ուսուցիչներին էլ արգելվում է դասավանդել։
Նախօրեին Ադրբեջանի տարբեր դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունեցել հիջաբ կրելու արգելքի դեմ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

