Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.10.2026 | 13:25Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, թե ինչու են նրանք ներկա ավագանու նիստին, այլ ոչ թե Շինարարների փողոցում են՝ Մեսրոպ Մանուկյանի կողքին։
Տրանսպորտի փաթեթների վերաբերյալ քննարկման ժամանակ Սահակյանը հակադարձեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին՝ նշելով, որ ուսանողների համար փաթեթի արժեքը 8800 դրամ է, իսկ 15 տոկոս արտոնությունը կիրառելուց հետո այն կազմում է 7480 դրամ։
«Ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ ամիսը բաղկացած է 30 օրից, 30 անգամ 2-ը 60 է անում, այդ թիվը 127 դրամ է անում»,- ասաց Սահակյանը՝ պնդելով, որ ամսական փաթեթից օգտվելն ավելի մատչելի է, քան յուրաքանչյուր ուղևորության համար 150 դրամ վճարելը։
Անդրադառնալով աշխատավարձերի գործակիցների փոփոխությանը՝ Սահակյանը հիշեցրեց, որ բարձրանալու է նաև ավագանու անդամների փոխհատուցումը:
Ելույթի վերջում Սահակյանը դիմեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին` հարցնելով, թե ինչու չեն միացել Մեսրոպ Մանուկյանին։
«Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք Մեսրոպ Մանուկյանին միայնակ թողել։ Պարո՛ն Սարգսյան Դուք և պարոն Դանիելյան Դուք, ինչո՞ւ եք այստեղ, այստեղ կարևոր հարց չի քննարկվում, հիմա գնացեք պարոն Մանուկյանին մենակ մի թողեք»,- ասաց նա։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որ նախկինում ավագանու անդամ էր, այս պահին ներկա է Շինարարների փողոցում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին:
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

