Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.10.2026 | 12:54Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիր խմբակցություններին մեղադրեց թույլ գործելու և օրենսդրական փաթեթներին պատշաճ չծանոթանալու համար։
Նա նաև քննադատեց ընդդիմադիրների դիրքորոշումը՝ քաղաքային իշխանության աշխատավարձերի բարձրացման և ինքնակամ շինությունների ապամոնտաժման հարցերի առնչությամբ։
Անդրադառնալով տրանսպորտի փաթեթների մատչելիության խնդրին՝ Գալջյանն ասաց, որ դրանցից օգտվողների թիվը բավականին ցածր է, սակայն խնդիրը ոչ թե ուսանողների, այլ արտոնություն չունեցող քաղաքացիների հետ է կապված։
«Իմ ունեցած վիճակագրությամբ՝ արտոնություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են օգտվում, քան այն անձինք, ովքեր չունեն»,- նշեց նա։
Գալջյանը հայտնեց, որ դեմ է 150 դրամ ուղեվարձի նկատմամբ զեղչ կիրառելուն, սակայն հնարավոր է համարում քննարկել փաթեթների փոփոխության տարբերակները՝ դրանք քաղաքացիների համար ավելի շահավետ դարձնելու նպատակով։
Նրա խոսքով՝ նախատեսում է հանդիպել քաղաքացիների մի խմբի հետ, որից հետո հարցը կքննարկեն նաև գործընկերների հետ։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

