Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Քաղաքականություն
09.10.2026 | 23:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ. հայտնում է Meduza-ն։
Թրամփի խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որը նա բնութագրել է որպես «շատ հաջող»։
Թրամփի փոխանցմամբ՝ Ռուսաստանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարել ավելի քան 300 հազար տոննա դիզվառելիք։ Նոյեմբերին նախատեսվում է մատակարարել ևս 500 հազար տոննա, իսկ դրանից անմիջապես հետո՝ ևս մեկ միլիոն տոննա։
Բացի դրանից՝ հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակը՝ Մոսկվան կարող է կարճ ժամկետներում մատակարարել ևս երեք միլիոն տոննա դիզելային վառելիք։
Թրամփի հայտարարության ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր արտոնագիր է տրամադրել, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա։
Թարգմանությունը՝ Ա.Ժամհարյանի

