Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Քաղաքականություն
09.10.2026 | 17:19
Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՄԱ-ն։
«Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ»։

